Օդորակում Չիլլեր – Ֆանկոյլ համակարգով
▫️ Չիլլերը ջուր սառեցնող սարք է, որը սովորաբար օգտագործվում է շենքերում օդորակում և հովացում ապահովելու նպատակով։ Չիլլերը վերահսկում է ջերմաստիճանը, սարքում ջրի կամ այլ հեղուկի շրջանառության միջոցով, որը հանդիսանում է հովացուցիչ հեղուկ։
Չիլլերների առավելություններից մեկն այն է, որ հնարավոր է յուրաքանչյուր սենյակում տարբեր ջերմաստիճաններ ապահովել։ Չիլլեր – Ֆանկոյլ համակարգով օդորակումը, հատկապես շահավետ է բազմահարկ շենքերի համար։
▫️ Ֆանկոյլը օդորակելու կամ սառեցնելու համար արագ և արդյունավետ համակարգ է։ ֆանկոյլը պարունակում է օդափոխիչ, որը օդը քաշում է տարածքից, այնուհետև այն փչում է հովացման կամ ջեռուցման ջերմափոխանակիչի վրա, որի արդյունքում օդը ֆանկոյլից դուրս է գալիս ավելի սառը կամ ավելի տաք:
ֆանկոյլները հիմնականում ունենում են 2 հատ ջերմափոխանակիչ՝ օդորակման համար և մյուսը՝ ջեռուցման համար: Սառեցված ջուրը գալիս է չիլլեռից, իսկ տաք ջուրը մատակարարվում է կաթսաից կամ ջերմային պոմպից։
Օդափոխություն ապահովելու նպատակով յուրաքանչյուր ֆանկոյլ կարող է ապահովվել փոքր քանակի արտաքին օդի մատակարարմամբ:
◽️Չիլլեր-ֆանկոյլ օդորակման համակարգի առավելություններից մեկը՝ համակարգի ճկունությունն է և համակարգում ֆանկոյլների քանակի և տեսակի սահմանափակում չկա։ Չիլլեր-ֆանկոյլ համակարգերը շենքերում շատ տեղ չեն զբաղեցնում և չեն փչացնում շենքերի արտաքին տեսքը:
Ռենոմե ՍՊԸ-ն ներմուծում և տեղադրում է Aermec ապրանքանիշների Չիլլեր – Ֆանկոյլ օդորակման համակարգեր։