Օդորակում VRF – համակարգով
VRF-ը օդորակման համակարգի կոնֆիգուրացիա է, որտեղ մեկ արտաքին բլոկին կարող են միանալ բազմաթիվ ներքին բլոկներ:
VRF տերմինը վերաբերում է համակարգի կարողությանը վերահսկելու սառնագենտի քանակությունը, որը հոսում է դեպի բազմաթիվ գոլորշիչներ (ներքին ագրեգատներ), ինչը հնարավորություն է տալիս օգտագործել տարբեր հզորությունների և կոնֆիգուրացիաների բազմաթիվ ներքին բլոկներ՝ կապված մեկ արտաքին ագրեգատի հետ և հնարավորություն տալով կառավարել յուրաքանչյուր ներքին բլոկի հզորությունը և կարգավորել յուրաքանչյուր տարածքի ջերմաստիճանը:
VRF համակարգի առավելություններից մեկը համակարգի կոմպակտ չափն ու ճկունությունն է. նրա արտաքին բլոկները կարող են փոքր տարածք զբաղեցնել և հետևաբար չփչացնել շենքի արտաքին դիզայնը: VRF-ը բարձր հզորության համակարգ է, որն առավել հարմար է մեծ շենքերի համար:
Ռենոմե ՍՊԸ-ն ներմուծում և տեղադրում է Toshiba և Aermec ապրանքանիշների VRF օդորակիչներ